Կրկնակի ահաբեկչություն Թունիսում․ ԻՊ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը

Հրապարակող՝

Կրկնակի ահաբեկչություն Թունիսում․ ԻՊ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը

Թունիսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ։ Այս մասին հաղորդում է CNN-ը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Նրա թիրախն է եղել ոստիկանության պարեկային մեքենան:

Այնուհետև երկրորդ պայթյունն է տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության ավտոկայանատեղիում:

Ահաբեկչություններից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել է Թունիսի 92-ամյա նախագահ Բեջի Քաիդ Էսեբսին:

 

Ամենաթարմ