«Իմ քայլը» հիմնադրամի Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․
«Արցախից տեղահանված՝ Հայաստան տեղափոխված ու այստեղ բնակվող երեխաների համար Դիլիջանում կազմակերպվեց կրթաժամանցային մանկական միջոցառում:
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը նշում է. «Սա կրթաժամանցային միջոցառում է, որը նախատեսված է Արցախից տեղափոխված, Հայաստանում բնակվող և Հայաստանի երեխաների համար:
Սկզբում նախատեսված էր անցկացնել Ստեփանակերտում, սակայն չեղարկվեց, Հայաստանում բնակվող արցախցիների խնդրանքով տեղափոխվեց Հայաստան, կոնկրետ` Դիլիջան՝ հաշվի առնելով այն, որ Դիլիջանում համեմատաբար ավելի շատ արցախցի երեխաներ են բնակվում:
Նպատակը երեխաների համար այս պայմաններում քիչ թե շատ դրական, հաճելի օր, միջավայր պարգևելն է»»:
