Կրթությունը հնարավորություն է, գիտելիք և հմտություն ստանալու միջոց. Արայիկ Հարությունյան

Ամենադիտվածներ

Ինչպիսի ընդունելություն կունենա Թրամփը Ճապոնիայում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել և կից ներկայացրել վաղվա դասացուցակը։

«Կրթությունը հնարավորություն է, գիտելիք և հմտություն ստանալու միջոց, իսկ գնահատականն արդյունքն է, այլ ոչ թե նպատակ: Չվախենաք փոփոխություններից»,- գրել է նախարարը։

«Վաղը Հեմինգուեյի հրաշալի վիպակն ենք վերլուծելու․ բաց չթողնեք

Կենսաբանություն (11-րդ դասարան)
Թեմա՝ Բնական ընտրությունը՝ որպես էվոլյուցիայի ուղղորդող գործոն

Համաշխարհային պատմություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Ռուսական քաղաքակրթության զարգացման ուղին նոր ժամանակներում

Քիմիա (10-րդ դասարան)
Թեմա՝ Օքսիդա-վերականգնման ռեակցիաներ

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»

Մաթեմատիկա. Խնդիրների լուծում լուծույթների և համաձուլվածքների վերաբերյալ
Ֆիզիկա. Էներգիայի պահպանման օրենքը, կորագիծ շարժումներ

Բացի այդ, 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ տեսադասերը՝

Գրականություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը»

Մաթեմատիկա (2-րդ դասարան)
Թեմա՝ Տասի բազմապատկում և բաժանում տասի

Մաթեմատիկա (2-րդ դասարան)
Թեմա՝ Եռանիշ թվեր

Հանրահաշիվ (10-րդ դասարան)
Թեմա՝ Կոմպլեքս թվերը, թվաբանական գործողություններ դրանց հետ

Հանրահաշիվ (10-րդ դասարան)
Թեմա՝ Կոմպլեքս հարթություն, կոմպլեքս թվի եռանկյունաչափական տեսքը

Հանրահաշիվ (10-րդ դասարան)
Թեմա՝ n-րդ աստիճանի արմատ կոմպլեքս թվից

Երկրաչափություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Կանոնական բազմանիստեր

Երկրաչափություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Խնդիրների լուծում

Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայաստանը XVI դարում և XVII դարի առաջին կեսին

Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայաստանի ազատագրության համար պայքարի
աշխուժացումը

Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայկական մշակույթը (XV դար և XVII դարի առաջին կեսին)

Մաթեմատիկա (2-րդ դասարան)
Թեմա՝ Եռանիշ թվերի գումարումն ու հանումը սյունակով

Մաթեմատիկա (2-րդ դասարան)
Թեմա՝ Եռանիշ թվերի գումարումն ու հանումը կարգային անցումով

Մայրենի (2-րդ դասարան)
Թեմա՝ Կեռասիկը

Մայրենի (2-րդ դասարան)
Թեմա՝ Անձրևը

Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Գլոբուսը

‼Հիշեցնենք, որ այսուհետ մեր յութուբյան էջում հասանելի են նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսադասեր»։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158264641378501

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ