fbpx
Կրթություն

Մեզ համար գերակա է աշակերտների կրթության իրավունքը. Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացին: Նախարարը նշել է, որ հավասար ձայներ հավաքած թեկնածուներից որևէ մեկին չի ճանաչում և ընտրությունը կատարել է բացառման սկզբունքով:

«Դպրոցի առաքելությունն աշակերտներին որակյալ կրթություն տալն է, այլ ոչ թե աշակերտներին անհիմն շահարկումների մեջ ներքաշելը, ինչը չի նպաստում նրանց կրթության իրավունքի իրացմանը: Ընտրություն կատարելիս առաջնորդվել եմ այս սկզբունքով: Դպրոցում ամենակարևոր պաշտոնն ուսուցչինն է, այլ ոչ թե տնօրենինը: Աշակերտների կրթության իրավունքը մեզ համար գերակա շահ է, և այս ընթացքում բաց թողնված դասերը պետք է լրացվեն»,- ասել է Վ. Դումանյանը:

Դպրոցների տնօրենների նշանակման գործընթացում բացառելով պետական պաշտոնյաների հովանավորչության հանգամանքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ հնարավոր անօրինականությունները բացառելու համար հարկավոր է գնալ իրավական, այլ ոչ թե նախարարի, նախարարության կամ աշակերտների վրա ճնշում գործադրելու ճանապարհով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ