Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը համալրում է քաղաքային երթուղիները

Ամենադիտվածներ

Մարությանը հայտարարեց, թե ով է փոխարինել Գայանե Մելքոմ Մելքոմյանին

Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները:

Նրա խոսքով, համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը ևս դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։

Քաղաքապետը «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հորդորել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, ինչպես նաև վթարը վերացնելուից հետո հսկողություն իրականացնել տարածքի բարեկարգման որակի ապահովման նկատմամբ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ 2020թ. ծրագրով նախատեսված շուրջ 500 նոր վերելակների տեղադրումն ավարտված է. դրանք հանձնվել են շահագործման:

Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Զեկուցվել է, որ քաղաքապետարանն արդեն իսկ տնտեսվարողներից գործունեություն ծավալելու դիմումներ է ստանում: Սահմանված պահանջներին համապատասխանող հայտերն ստանում են թույլտվություն:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();