Հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Նուսայր Մազրաուին ամռանը կմիանա գերմանական «Բավարիային»։
Այս մասին գրում է լրագրող Նիկոլ Շկիրան։
Նա նշում է, որ Մազրաուիի ու «Այաքսի» միջև պայմանագիրն ավարտվում է ամռանը, այսինքն՝ 24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնին կմիանա անվճար։
Շկիրայի խոսքով՝ մարոկկացի ֆուտբոլիտը «Բավարիայի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։
Մազրաուին «Այաքսի» գլխավոր թիմում է 2018 թվականից։