«Ռեալի» հարձակվող Տակեֆուսո Կուբոն վարձավճարով տեղափոխվեց «Մալյորկա»։ Այս մասին հաղորդում է La Sexta-ն:
18-ամյա ճապոնացին պլանավորել էր նոր մրցաշրջանն անցկացնել հենց մադրիդյան ակումբում (ամենայն հավանականությամբ, երկրորդ) և երկու անգամ մերժել էր «Վալյադոլիդի» առաջարկը, սակայն տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ Կուբոն այնուհանդերձ փոխեց միտքը:
«Ռեալն» արդեն հաստատել է այդ տրանսֆերը, մադրիդցիները ցանկանում էին հարձակվողին վարձավճարով տաղ խաղային պրակտիկա անցնելու համար:
Հիշեցնենք, որ Կուբոն «Բարսելոնայի» սան է և «Ռեալի» խաղացող է դարձել հուլիսի կեսին: