Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է ակումբում տեսնել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին։
Այս մասին հայտնում է Sports-ը։
Նշվում է, որ 57-ամյա մասնագետը բելգիացուն ձեռք բերելը նախընտրում է Էրլինգ Հալանդի տրանսֆերից, չնայած այն բանին, որ իսպանական ակումբի ղեկավարությունը չի կիսում Կումանի տեսակետը։
Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» նոր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է Հալանդին ձեռք բերել արդեն այս ամառ։
Սրանից բացի, Sports-ը հայտնում է, որ Միլանի «Ինտերը» պատրաստ չէ քննարկել Լուկակուի տրանսֆերի հնարավորությունը․ նրա հեռանալը բացառվում է։