ՊՍԺից կրած՝ 3:0 հաշվով պարտությունից հետո Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր բաց թողած առաջին գնդակի մասին:
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիայի հարվածից հետո բելգիացին գոլ էր ընդունել դարպասի մոտակա անկյունը:
«Ինչ վերաբերվում է առաջին գոլին՝ դիրք ընտրեցի ու սպասում էի բարձրից փոխանցման: Այդ պատճառով էլ ժամանակ չունեի հարվածին արձագանքելու համար»,- Կուրտուայի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը խփել էր նաև հանդիպման երկրորդ գնդակը՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով:
https://www.youtube.com/watch?v=OmyR-M0a30k