Ըստ Media Foot-ի՝ ՊՍԺ-ն կարող է բաժանվել հսկայական գումարից «Միլանի» աստղ Ռաֆայել Լեաուի տրանսֆերի համար։
«Միլանը» հրաժարվեց բանակցել «Չելսիի» հետ, որը, ըստ լուրերի, պատրաստ էր մոտ 70-80 միլիոն եվրո վճարել 23-ամյա հարձակվողի համար։ Պորտուգալացին հաջող է սկսել այս մրցաշրջանը, և այժմ խոսքը գնում է բոլորովին այլ գումարների մասին։
ՊՍԺ-ն պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել Լեաուի տրանսֆերի համար (այդքան է նշված ֆուտբոլիստի պայմանագրում՝ որպես փոխհատուցման գումար)։ Ռոսոներիների ղեկավարությունն իր հերթին փորձում է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել իր առաջատարի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։