Գովազդ

Կյանքից հեռացել է նշանավոր ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

Ամենադիտվածներ

82 տարեկանում մահացել է նշանավոր ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Միացյալ շարժիչաշինական կորպորացիային»։

Նա մշակել է գազատուրբինային շարժիչներ Су-15, Су-25, МиГ-21БИС, МиГ-29, Ил-114, Ан-140 ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների և Ми-8, Ми-24, Ми-28, Ка-32, Ка-50, Ка-52 ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի համար։

Այդ շարժիչների հիման վրա աշխատել են շարժական էլեկտրակայաններ, պոմպակայաններ։

Բուհերում ուսանողներն ավիաշինություն են ուսումնասիրում նրա կողմից 1989 թվականին հրատարակած դասագրքով։

Գիտնականը Սանկտ-Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր էր և Ավիացիոն գիտությունների ակադեմիայի նախագահը։

Ամենաթարմ