fbpx
Մարզեր

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին մասնակցել է 1113 մարդ։ Համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը ստացել է 623, Դալօղլանյան Բաբկենը՝ 141, Դավթյան Աշոտ Սերյոժայի՝ 153, Եփրեմյան Արտյոմ Գագիկի՝ 170։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ընտրքցուցակում ընդգրկված 2310 հոգուց ընտրություններին մասնակցել է 1172 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Վահագն Ալավերդյանը, որը ստացել է 1065 ձայն:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրացուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե: Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկված 44 519 հոգուց ընտրություններին մասնակցել է 18 176 մարդ։ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե:

Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ընտրցուցակում ընդգրկված 4 585 հոգուց ընտրություններին մասնակցել է 2 361 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանն վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: Նաղաշ Հակոբյանը ստացել է 678 ձայն, Իսպիրյան Մակիչը՝ 389, Սարգսյան Սերոբը՝ 111, Սաֆարյան Ուրարտուն՝ 198, Սուքիասյան Տիգրանը՝ 156։

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2039 հոգուց ընտրություններին մասնակցել է 797 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է անկուսակցական Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 քվե: Բաբիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 255 ընտրող:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց ընտրություններին մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 8 ընտրող:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց ընտրություններին մասնակցել է 394 մարդ։ Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Տիգրան Արշակյանը ստացել է 186 քվե։

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց ընտրություններին մասնակցել է 911 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց ընտրություններին մասնակցել է 628 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 384 ձայն, Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Սյունիքի մարզի Գորայք համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1408 հոգուց ընտրություններին մասնակցել է 1071 մարդ։ Աղաջանյան Աշոտը ստացել է 531, Գրիգորյան Արտյոմը՝ 515, Մկրտչյան Մանուչարը՝ 13:

Լոռու մարզի Քարաձոր համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 322 հոգուց ընտրություններին մասնակցել է 176 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Ռոստոմյանը՝ ստանալով 75 ձայն: Հովակիմյան Խաչատուրը ստացել է՝ 65, Սարգսյան Վալենտինը՝ 34 ձայն։

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 հոգուց ընտրություններին մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 195 քվե:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1495 հոգուց ընտրություններին մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը՝ ստանալով 612 քվե, Մանուկյան Գրիգորը՝ 164, Մելիքյան Գևորգը՝ 130։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ