Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության թեկնածուներին։ Այդ մասին ասվում է պետական մարմնի մամուլի ծառայությունում։
Նշվում է նաև, որ ԿԸՀ-ն նման որոշում է կայացրել մի քանի փաստաթուղթ ուսումնասիրելուց հետո: Ըստ ԿԸՀ-ի՝ Սաակաշվիլիի կուսակցության հերթական նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ։