Ամերիկացի մոդել, գործարար ու հեռուստաաստղ Քայլի Ջեները և իր զուգընկերոջ Թրևիս Սքոթի հետ որոշել են փոխել երկրորդ երեխայի անունը։ TMZ-ի փոխանցմամբ՝ զույգը կարծում է, որ ընտրված անունը չի համապատասխանում իրենց որդուն։
«Ի գիտություն ձեզ, մեր որդու անունն այլևս Վուլֆ չէ։ Մենք պարզապես զգացինք, որ դա նրանը չէ։ Պարզապես ցանկացա կիսվել, քանի որ շարունակում են ամենուր «գայլ» տեսնել», – հայտնել է Ջեները։
Նոր անվան մասին որևէ բան հայտնի չէ։