Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դիասը հայտարարել է, որ երկրպագուները վերադառնալու են Լա Լիգայի մարզադաշտեր նոր մրցաշրջանի մեկնարկից, այսինքն՝ օգոստոսին:
«Մենք վերադառնում ենք նորմալ մակարդակի։ Երկրպագուներին թույլատրվում է վերադառնալ մարզադաշտեր օգոստոսին՝ Լա Լիգայի մեկնարկից»,- նշել է նախարարը:
Ըստ Deportes Cuatro-ի ՝ սկզբնական շրջանում մարզադաշտերը լեցուն կլինեն առավելագույնս 75%-ով:

