Լա Լիգան պետք է մեր նպատակը լինի հաջորդ մրցաշրջանում. Զիդան

Ամենադիտվածներ

Լա Լիգան պետք է մեր նպատակը լինի հաջորդ մրցաշրջանում. Զիդան

Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» մասին:

«Այստեղ պատճառները շատ են, կոնկրետ մեկը չէ:

Կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում կփորձենք առաջնությունը որքան հնարավոր է լավ սկսել, քանի որ հակառակ դեպքում բարդ կլինի: Լա Լիգան պետք է մեր նպատակը լինի հաջորդ մրցաշրջանում:

Մենք չեմպիոնական 33 տիտղոս ունենք, իսկ «Բարսելոնա՞ն»: Վերջին ժամանակատվածում նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Պետք է ընդունենք և շնորհավորենք նրանց:

Սակայն եթե դուք խոսում եք թվերի մասին, ապա կարող եմ ասել, որ «Ռեալի» մոտ ավելի շատ չեմպիոնական տիտղոս կա: Այստեղ ինքնապաշտպանողական խոսք չի կարող լինել, քանի որ դուք խոսում եք միայն թվերի մասին»,- Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ