Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը, որը նախատեսվում է ամբողջությամբ գործարկվել 3 տարվա ընթացքում։ Գործարանի արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։ Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։
«Վելլար գրուպ» ընկերությունը, որի ղեկավարությունը նախարարի հետ շրջել է գործարանի տարածքով, նախատեսում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ։ Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա և հագեցած է ժամանակակից սարքավորումներով։

