fbpx
Սպորտ
10:17 10/02/2020

Lարված խաղում Բարսան հաղթանակ տարավ Բետիսի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Բետիսը» և «Բարսելոնան»:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Կանալեսը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը ու առաջ մղելով տանտերերին: 3 րոպե անց Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը: 26-րդ րոպեին Նաբիլ Ֆեքիրը այս խաղում արդեն 2-րդ անգամ առաջ մղեց «Բետիս»-ին: 48-րդ րոպեին Բուսկետսը հաշիվը դարձրեց հավասար՝ 2:2:

72-րդ րոպեին խաղում առաջին անգամ «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Լանգլեն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3:2:

76-րդ րոպեին Ֆեքիրը հեռացվեց խաղադաշտից, իսկ 3 րոպեն անց նույն բախտին արժանացավ նաև Լանգլեն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 49 միավորով երկրորդն է, իսկ «Բետիսը» 28 միավորով մնաց 13-րդ տեղում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ