fbpx
Խորհրդարան

Լավ է «պարիկով» գալ, քան թաշկինակը ձեռքին պահած․ Վլադիմիր Վարդանյանը՝ Գորգիսյանին

Կարելի է վիրավորել, վիրավորել, հետո ասել՝ էթիկայի մասին մի մոռացեք: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ գորգիսյանի ելույթին, որտեղ նա «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին համեմատել էր Արմեն Աշոտյանի հետ։

«Ասում եք՝ պարիկը հագած նստած, նման է այս կամ այն քաղաքական գործչին, հետո էլ ասում է՝ էթիկան պահպանեք, սա գաղափարական բախման ամբիոն է»,-հավելեց նա:

Վարդնայանի դիմեց նրանց՝ նշելով, որ նրանք ուզում են ասել, որ դատական համակարգը այնքան չկայացված է, որ դատարաններին ոչ մի ատյանում չենք վստահում, բայց բանկերը մեզ մոտ կայացա՞ծ են:

«Քրեական գործի շրջանակներում, գլխավոր դատախազի համաձայնությամբ դատարանի համապատասխան որոշման հիման վրա, որն ի դեպ, կարող է նաեւ վերանայվել, պարզապես հայցում են տեղեկատվություն անձի բանկային տվյալների վերաբերյալ: Սրանով ի՞նչ եղավ, սասանեցի՞նք բանկային համակարգը: Բա սովորական քաղաքացու համբերությունը չենք սասանո՞ւմ, երբ 1200 տարի միայն պետական պաշտոններ զբաղեցրած անձը, որի ընտանիքի անդամները երբեք որեւէ տեղ չեն աշխատել, ունեն շատ ավելի շատ եկամուտ, քան կարող էին վաստակել իրենց աշխատավարձով:

Բայց չէ, հանկարծ չկպնեք բանկային գաղտնիքին, ներդրողները չեն գա: Գալու են, ավելի շատ են գալու»,-հեգնեց Վարդանյանը:

Անդրադառնալով նրան, որ իրենց համեմատում են ՀՀԿ-ի հետ, «Իմ քայլի» պատգամավորն հարցրեց, թե որտեղ է Էդմոն Մարքույանը։

«Եկավ խոսեց, գնաց: Մեկ ժամ առաջ գրառում է անում Facebook-ում անգլերենով՝ պետական շահի մասին խոսելով: Հանձնաժողովի նիստերը բաց էին, ինչո՞ւ չէիք գալիս նիստերին, տիկին Թանդիլյան, ինչի՞ չէիք խոսում: Ես ցավում եմ, որ շեղվում ենք օրինագծերի բովանդակային քննարկումներից»,-ասաց նա:

Իր ելույթի վերջում Վարդանյանը կրկին անդրադարձավ պարիկով ԱԺ գալուն՝ նշելով. «Ավելի լավ է պարիկով գալ, քան թաշկինակը ձեռքին պահած»:

Հիշեցնենք, որ 2018-ի գարնանը, հեղափոխության օրերին, երբ այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը գունավոր ծուխ բաց թողեցին ԱԺ նիստերի դահլիճում, նույն խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանը թաշկինակով փակել էր դեմքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ