ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Աշխատաշուկայի ապրիլյան թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք աշխատողների 5,7 %, իսկ հարկման բազայի 20 % աճ 2019 թվականի ապրիլի նկատմամբ։ 2020-ի հետ չեմ էլ համեմատում, լոքդաունի մեջ ենք եղել։
Իհարկե, հանգստանալու առիթ չկա, և պետք է սևեռվել աճը, արտադրողականությունը ավելացնելու վրա, որպեսզի կարողանանք մեր առջև եղած մարտահրավերները դիմագրավել»։
https://www.facebook.com/vahankerobian/posts/258974155761341