Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին համատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
«Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպանը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Դեսպան Դիալլոն շրջեց նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացավ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին»:

