Ժամանց
13:00 22/02/2020

Լավ նորություն ամերիկյան «Ընկերները» սերիալի սիրահարների համար

Ամերիկյան WarnerMedia կինոստուդիան հայտարարել է, որ «Ընկերները» (Friends) հայտնի հեռուստասերիալի դերասանական կազմը կմասնակցի ևս մեկ սերիայի նկարահանման, որը կհեռարձակվի 2020թ. մայիսին:

Սերիալի ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը: Սերիալի բոլոր 6 դերասաններն էլ նկարահանումների համար կստանան առնվազն 2,5 մլն դոլար:

«Ընկերները» կյանքի տարբեր իրավիճակների մասին պատմող հումորային սերիալ է՝ Նյու Յորքում ապրող 6 երիտասարդի մասին: Այն հեռուստատեսության պատմության հումորային ամենահաջողված նախագծերից մեկn է: 1994-ից մինչև 2004 թվականների ընթացքում նկարահանվել է սերիալի 10 սեզոն կամ 236 սերիա: «Ընկերները» սերիալն արժանացել է մեծ թվով մրցանակների, այդ թվում` 6 Emmy-ի և մեկ «Ոսկե գլոբուս»-ի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ