«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է մադրիդյան ակումբի՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին:
Նա ասել է, որ ամռանը արդեն ասել է, որ կուզենա Մբապեի նման խաղացողը լինի իր թիմում։
«Բայց եթե դա տեղի չունենա, մենք, միևնույնն է, կունենանք լավ թիմ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, ինձ համար դժվար է ասել, քանի որ որոշումները կայացնողը ես չեմ: Նրա խաղամակարդակը չի փոխվել, նա լավ խաղացող է, և մենք գիտենք, որ ակումբը ցանկանում էր ձեռք բերել նրան, բայց ի վերջո դա չստացվեց:
Ամեն ինչ կընթանա իր հունով, այդ թվում՝ առանց Մբապեի: Կարծում եմ, որ մենք լավ ենք խաղում, և ապագայում իմ կարծիքը չի փոխվի. լավագույն խաղացողները պետք է լինեն Մադրիդում, և Մբապեն հաստատ նրանցից մեկն է»,-ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:
