Սեպտեմբերի 29-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
- Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
- Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։