Պելեն գովասանքով է խոսել Կիլիան Մբապեի մասին, որի տրանսֆերի համար պայքարում են եվրոպական մի շարք ակումբներ:
«Մբապեն չպետք է հեռանա «Պարի Սեն Ժերմենից»: Նա պարզապես պետք է շարունակի խաղալ նույն ոգով և այդ դեպքում կդառնա լավագույնն աշխարհում:
Եթե դուք Մբապեին համեմատում եք Պելեի հետ, ապա հիշեք, որ ես «Սանտոսից» չեմ հեռացել, որպեսզի լավագույնը դառնամ:
Մբապեն ինձ պես գեղեցիկ չէ: Իսկ եթե լուրջ՝ մենք նման ենք խաղերի ելքը վճռելու ունակությամբ, ինչն իմ գլխավոր առավելություններից էր: Ես նկատի ունեմ խաղը լիովին հասականալը և բարդ իրավիճակներում արագ որոշումներ կայացնելը:
Մբապեին ուղեկցում է հաջողությունը: Իմ ժամանակաշրջանում ևս հաջողությունն ուղեկցում էր ինձ: Սա Աստծո նվեր: Այժմ ֆուտբոլում ֆիզիկական տվյալներն ավելի կարևոր են, քան իմ ժամանակներում, իսկ Մբապեն իր ֆիզիկական տվյալներով պատրաստ է նոր նվաճումների»,- Պելեի խոսքը մեջբերել է Le Parisien-ը:
Հիշացնենք,որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Կիլիան Մբապեի տրանսֆերը։