CNN պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը: Ցուցակում է հայտնվել նաև հայկական հացը՝ լավաշը: Ընդ որում, ցուցակում լավաշը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
«Ի՞նչ է հացը: Այս հարցի հետ կապված ամենայն հավանականությամբ դուք կարիք չունեք երկար մտածելու: Դուք ցանկանում եք մի կտոր հաց համտեսել, և այդ ընթացքում այն, ինչ դուք պատկերացնում եք, շատ բան է պատմում ձեր ծագման մասին»,-նշել է հոդվածագիրը:
CNN-ն առանձին-առանձին ներկայացրել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի և շատ այլ երկրների ազգային հացերը:
Հեղինակը պատմում է նաև լավաշը թխելու գործընթացի մասին՝ նշելով, որ դրանում անհրաժեշտ է ընկերների օգնությունը:
«Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է հացը ձեռքին, մի զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որը խորհրդանշում է առատություն ու բարեկեցություն: Լավաշը պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, համապատասխան բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում են նախապես տաքացված թոնրի մեջ»,-նշել է հոդվածի հեղինակը: