fbpx
Աշխարհ

CNN-ի աշխատակիցներն ուղիղ եթերում տարհանվել են

Նյու Յորքում տարհանել են CNN հեռուստաընկեության խմբագրության աշխատակիցներին պայթուցիկի տեղադրման մասին հաղորդագրությունից հետո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, անհայտ անձը հայտնել է, որ շենքում տեղադրված է 5 պայթուցիկ սարք։

«Մեզ տարհանել են իմ հաղորդման կեսից։ Պայթյունի սպառնալիք»,- Թվիթերում գրել է հաղորդավարներից  Դոն Լեմոնը։

Ոստիկանությունը փակել էր շենքի մոտ գտնվող փողոցները, մասնագետները ստուգել էին շենքը։

Ինտերֆաքսը գրում է, որ CNN հեռուստաընկեությունը հայտնել է, որ ոստիկանությունը որևէ պայթուցիկ չի հայտնաբերել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ