ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ՌԴ ԱԳՆ զեկույցում նշվում է, որ այն տեղի է ունեցել ամերիկյան նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը և ուժի կիրառման կործանարար փորձեր՝ լուծելու «Դոնբասի խնդիրը»,- ասվում է փաստաթղթում։