РИА Новости-ն հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում արծարծված թեմաների շուրջ։
Այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:
