Լավրովն ու Բլինքերը վիճել են հանդիպման ժամանակ

Հրապարակող՝

Լավրովն ու Բլինքերը վիճել են հանդիպման ժամանակ

Ստոկհոլմում միմյանց հետ հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին, հանդիպումը հարթ չի անցել ու Ուկրաինայի շուրջ խոսակցության ժամանակ վիճաբանություն է ծագել։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ սկսվել է քննարկվել ռուսական ագրեսիայի դեպքում Արևմուտքի հնարավոր քայլերը, այդ թվում՝ պատժամիջոցները։

Խոսակցության ընթացքում Լավրովն էլ իր հերթին է մեղադրել Արևմուտքին՝ 2014 թվականին Կիևում պետական հեղաշրջում կատարելու մեջ, ինչին ի պատասխան Բլինքենն էլ ասել է, որ Յանուկովիչին հավատարիմ ուժերը կրակել են խաղաղ ցուցարարների վրա ու սպանել 100-ից ավել մարդ։

Նշենք նաև, որ ռուսական կողմը մի քանի անգամ հերքել է այն լուրը, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին մեծաթիվ զորք է տեղակայում։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայից հայտարարել են, որ Ռուսաստանը 2022-ի ձմռանը նախատեսվում է հարձակում գործել Ուկրաինայի սահմանին։ Օրերս լուրեր տարածվեց, որ ԱՄՆ հետախուզությունը նույնպես եկել է եզրակացության, որ Ռուսաստանը հարձակվելու է ու դա լինելու է առաջիկա շաբաթներին։

Ամենաթարմ