Ես ինձ չեմ համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը․ Մեսսի-Azat TV
Սպորտ
13:00 05/12/2021

Ես ինձ չեմ համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը․ Մեսսի

ՊՍԺ-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո անկեղծացել է, որ ինքն իրեն չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

Մեսսիի խոսքերը փոխանցում է France Football-ը։

Արգենտինացին նշել է, որ իրեն համարում են լավագույններից մեկը ու դա բավարարում է իրեն։

Մեսսին ընդգծել է, որ երբեք չի ցանկացել ինչ-որ մեկի համար կուռք լինել ու խորհուրդներ տալ։ Նա նշել է, որ ինքն իր երազանքների համար է պայքարել։

Հիշեցնենք, որ Մեսսին վերջերս 7-րդ անգամ արդեն ստացավ «Ոսկե գնդակը» ու այս առումով բացարձակ ռեկորդակիր է աշխարհի մակարդակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ