Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանց զրույցի թեման սիրիական Իդլիբում և Լիբիայում տիրող իրավիճակն է եղել»,-նշվում է թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ դեկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ երկուշաբթի Մոսկվայում հանդիպումներ կունենան երկու երկրի պաշտոնական ներկայացուցիչների միջև: