Քաղաքականություն

Լավրովը կհանդիպի Այվազյանի ու Բայրամովի հետ

Նախատեսվում է, որ վաղը՝ ապրիլի 1-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա հայտնել է, որ Լավրովը կհանդիպի նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զախարովան հայտնել է, որ եռակողմ հանդիպում նախատեսված չէ։

Հանդիպումները նախատեսված են ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ