Լոս Անջելեսի «Լեյքերսը» 119-103 հաշվով հաղթանակ է տարել «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» նկատմամբ, որն ուղեկցվել է NBA-ի պատմության մեջ եզակի իրադարձությամբ։ Խաղի առաջին քառորդում 19-ամյա Բրոնի Ջեյմսը գնդակը խլելուց հետո փոխանցում է կատարել իր հորը՝ Լեբրոն Ջեյմսին, որն ավարտել է գրոհը դանկով։ Սա NBA-ի պատմության մեջ որդուց հորը կատարված առաջին պաշտոնական գոլային փոխանցումն է։
Բրոնին այս խաղում աչքի է ընկել ոչ միայն պատմական փոխանցումով, այլև արդյունավետ խաղով՝ վաստակելով 10 միավոր, կատարելով 3 փոխանցում և 2 խլում։ Լեբրոն Ջեյմսը հանդիպումն ավարտել է 26 միավորով և 11 փոխանցումով։ Այս հաղթանակը կարևոր նշանակություն ունի «Լեյքերսի» համար, որը նախապատրաստվում է ապրիլի 18-ին մեկնարկող փլեյ-օֆֆի փուլին՝ Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։

