Լեհաստանը Թուրքիայից 24 ԱԹՍ և հակատանկային հրթիռներ կգնի

Հրապարակող՝

hama

Ամենադիտվածներ

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը այսօր հայտնել է, որ Լեհաստանը Թուրքիայից 24 ԱԹՍ և հակատանկային հրթիռներ կգնի:

«Դրանք Bayraktar-ներ են, որոնք կիրառվել են արևելքում և մերձավոր Արևելքում: Ձեռք ենք բերում ռազմական տեխնիկա, որը մինչ այժմ մեր զինված ուժերում չենք ունեցել: Փորձված, արդյունավետ զինատեսակներ են, որոնք վախեցնում են ագրեսորներին»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:

Բլաշակը նշել է, որ ձեռքբերման համաձայնագիրը կստորագրվի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Թուրքիա այցի ընթացքում, որը մեկնարկում է երկուշաբթի:

«Առաջին խմբաքանակը Լեհաստան կհասնի մեկ տարի հետո՝ 2022 թվականին» ,- նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։

Ամենաթարմ