fbpx
Աշխարհ

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ընտրություններում հաղթանակ է տարել «Իրավունք և արդարադատություն» իշխող կուսակցությունը, որը ստացել էՍեյմում պատգամավորական տեղերի կեսը, ինչպես նաև իրավունք՝ ինքնուրույն կազմավորել Կառավարությունը:

Սեյմի առաջին նիստում երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է նախարարների հրաժարականի մասին: Հայտնի է, որ հրաժարականը տեխնիկական է, քանի որ կառավարության նոր կազմում զգալի փոփոխություններ չեն լինելու: Դեռևս նախքան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, իշխող կուսակցությունը որոշում էր կայացրել Մորավեցկիին թողնել վարչապետի պաշտոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ