fbpx
Աշխարհ

Լեհաստանը և Էստոնիան արգելել են ռուսական նավի մուտքն իրենց ջրային տարածք

Էստոնիան և Լեհաստանն արգելել են ռուսական «Սեդով» ուսումնական նավի մուտքն իրենց ջրային տարածք: Տալլինը թույլ չի տվել, քանի որ տախտակամածին եղել է մի քանի կուրսանտ Կերչի պետական ծովային տեխնոլոգիական համալսարանից (KGMTU), որը Ղրիմի տարածքում է: Այսպես է բացատրել Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ: Ապրիլի 12-ին նույնն է արել նաև Լեհաստանը: Այս երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին անձամբ է մերժել «Սեդով»-ին Գդինյա նավահանգիստ մուտք գործել:

Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Էվա Սուվարան հայտարարել է, որ կուրսանտներն ունեն «ռուսական, ոչ թե ուկրաինական անձնագրեր», իսկ Լեհաստանը, ինչպես արևմտյան շատ պետություններ, չեն ճանաչում Ղրիմի անեքսիան և այդ պատճառով էլ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սուվարայի խոսքերով՝ «Սեդով»-ի մուտքը լեհական տարածքային ջրեր հակասում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարգմանը և Ղրիմի անեքսիայի չճանաչման քաղաքականությանը:

Իր հերթին` ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տալլինի գործողությունները բնութագրել է որպես «անբարյացկամ և սադրիչ քայլ» Էստոնիայի իշխանությունների կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ