fbpx
Աշխարհ

Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման վայրերի շուրջ պայմանավորվածություն կա

Վարշավան և Վաշինգտոնը պայմանավորվել են Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման վայրերի շուրջ, ասել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք պայմանավորվել ենք վեց վայրերի մասին և քննարկել յոթերորդը»,- ասել է Բլաշչակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հունիսին Լեհաստանը ստորագրել է համաձայնագիր իր տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունն ավելացնելու մասին։ Ռազմական համաձայնագիրը, որը ստորագրվել է հունիսին, նախատեսում է Լեհաստանում ամերիկյան ոչ մշտական զորքերի թվաքանակի ավելացում 1000 մարդով։ Լեհաստանում միջինը մոտ 4500 ամերիկյան զինծառայող է գտնվում՝ ՆԱՏՕ ուժերի կազմում փոխատեղման հիման վրա։

«Լեհաստանը ԱՄՆ և ՆԱՏՕ կարևոր գործընկերն է, որը ՀՆԱ ավելի քան 2 տոկոսը հատկացնում է պաշտպանությանը»,- ասել է Բոլթոնը մամուլի ասուլիսում։

Նա ավելացրել է, որ Դոնալդ Թրամփի այցը, որը հետաձգվել է «Դորիան» փոթորկի պատճառով, կկայանա մոտ ժամանակներս։ Թրամփը պետք է Լեհաստան այցելեր՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին։ Նրա փոխարեն Լեհաստան կգա փոխնախագահ Մայքլ Փենսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ