fbpx
Աշխարհ

19:20 30/8/2019

Թուրքիայի օդուժի հարվածներից խաղաղ բնակչություն է տուժել

Օգտոստոսի 29-ի վաղ առավոտյան Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքի Դոհուկ նահանգի Էլ-Ամադիա շրջանի գյուղերը։ Ըստ քրդական աղբյուրի՝ տեղի ունեցածի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան։

Նշվում է նաև, որ վերջին ամիսներին Թուրքիայի օդուժը հրթիռակոծել էր Զաքհո և Քանդիլ շրջանները։

Տեղի քրդական կառույցները նշում են, որ վերջին ամիսներին Թուրքիան մի քանի անգամ ռազմական գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի՝ հենց Հյուսիսային Իրաքում է գտնվում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։

Վերեվ