Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեհաստանում հիմնադրվել է հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն:
«Գեղեցիկ և աննկարագրելի զգացողություններ են տեսնել տևական ջանքերի իրական արդյունքները։ Լեհաստանի Կրակով քաղաքում հիմնադրվել է Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն, որի բացում տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։
27, ապրիլի 2015թ. Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի Հանդիպում Կրակովի Յագելոնյան համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վոյչեխ Նովակի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Կրակովի Յագելոնյան համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու հարցը։
12, հունիսի 2015թ. Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Կրակովի Յագելոնյան համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Անջեյ Մանիայի, Յագելոնյան համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոկտոր Անջեյ Դուդեկի, Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, հայագետ պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի հետ՝ Երևանի պետական համալսարանի ժամանած պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Կրակովի Յագելոնյան համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրման հնարավորություններն ու հեռանկարները:
19 մայիսի 2018թ., Հայագիտության նվիրված քննարկում Վարշավայում։ Վարշավայի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանում տեղի ունեցած Լեհաստանի հայերի երրորդ համաժողովի շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լեհաստանում հայագիտությանը նվիրված հարցերի քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Լեհաստանի Վարշավայի, Կրակովի, Պոզնանի, Սլուպսկի համալսարանների դասախոսներ և հետազոտող գիտնականներ, հայագիտության, հայ-լեհական հարաբերություններով հարցերով զբաղվող մի շարք գիտնականներ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են է նաև հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու և խնդրով զբաղվող բոլոր գիտակների ջանքերը մեկտեղելուն և համադրելուն վերաբերող հարցեր։
21 սեպտեմբերի 2019թ․, Կրակովի Յագելոնյան համալսարանում տեղի կունենա Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը հիմնադրվել և ֆինանսավորվելու է Լեհաստանի գիտության նախարարության կողմից և հանդիսանալու է Լեհաստանի Արվեստների և գիտությունների ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումը»
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=644488306074643&id=100015404379664։