Լեհաստանում մինչև 26 տարեկաններին ազատել են եկամտահարկից

Ամենադիտվածներ

Լեհաստանի սեյմը՝ պառլամենտի ստորին պալատը, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել իշխող պահպանողական կուսակցության մի նախագծի: Ըստ նախագծի՝ մինչև 26 տարեկան աշխատողները ազատվում են եկամտահարկից։

Օրինագծի նպատակն է կանխել երիտասարդների արտագաղթը դեպի ԵՄ այլ երկրներ։

Ըստ դրա՝ 18 տոկոս եկամտահարկից ազատվում են մինչև 26 տարեկան այն աշխատող երիտասարդները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 22,500 ԱՄՆ դոլարը։

Ամենաթարմ