fbpx
Աշխարհ

Լեհաստանում պահպանողական կուսակցությունը հաղթում է նախնական տվյալներով

2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի տվյալներով, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

Ընդդիմադիր ուժերի «Քաղաքացիական կոալիցիա» միավորումը երկրորդն է՝ 27,4 տոկոս ձայներով: «Դեմոկրատ ձախերի միությունը» կզբաղեցնի երրորդ տեղը 12,4 տոկոսով, Լեհական գյուղացիական կուսակցությունը կհավաքի 6,1 տոկոս, իսկ եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 6,4 տոկոսը:

«Իրավունք և արդարությունը» կարող է 239 տեղ ակնկալել Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում, «Քաղաքացիական կոալիցիան»՝ 131, ձախերը՝ 46, Լեհական գյուղացիական կուսակցությունը՝ 30, եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 13:

Ընտրություներին մասնակցությունը կազմել է 61,1 տոկոս:

Եթե ընտրությունների վերջնական արդյունքները համընկնեն exit-poll-ի արդյունքների հետ, ապա վերոնշյալ բոլոր հինգ կուսակցությունները տեղեր կստանան խորհրդարանում, քանի որ նվազագույն շեմը 5 տոկոս է:

Կիրակնօրյա ընտրություններում լեհերն ընտրում էին 640 պատգամավորի և 100 սենատորի: Ընդամենն առաջադրվել էր պատգամավորի 5 հազար 112 թեկնածու, միջինը՝ 11 թեկնածու մեկ տեղի համար:

Սենատի ընտրություններում ընդհանուր առմամբ 278 թեկնածու էր առաջադրված 100 միամանդատ ընտրատարածքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ