Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 մարդու: Նրանց կասկածում են քաղաքապետներին, քաղաքական գործիչներին սպառնալու մեջ: Այս մասին հաղորդում է radiopolsha.pl-ն:
Ոստիկանությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ձերբակալության մասին արդեն իսկ տեղեկացրել են գլխավոր դատախազությանը:
«Խոսքը ոչ թե սովորական քննադատության կամ կարծիքի սուր արտահայտման, այլ կոնկրետ սպանության սպառնալիքների մասին է: Վերջին օրերին ձերբակալել ենք ավելի քան 20 քաղաքացու: Այդ մարդիկ սոցիալական կայքերում հաղորդագրություններ են հրապարակել, նաև քաղաքական որոշ գործիչների զանգահարել են և սպառնացել սպանել»,-ասել է ոստիկանության ավագ օպերլիազոր Անջեյ Բրովարեքը:
Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին և քաղաքացիներին, որոնք տեղեկություններ են տրամադրել ձերբակալված անձանց վերաբերյալ: