«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նոր որոշում է կայացրել, ըստ որի՝ թիմի ֆուտբոլիստների համար սահմանվել են նոր տուգանքներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սահմանվել են հետևյալ տուգանքները․
- 20 հազար ֆունտ տուգանք մարզումից ուշանալու համար
- 10 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը մարզվելուն ի վիճակի չլինելու մասին տեղեկացրել է պարապմունքի մեկնարկից 1.5 ժամ շուտ
- 5 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը միայնակ հեռանում է ստադիոնից խաղից հետո
հազար ֆունտով կտուգանվի այն ֆուտբոլիստը, ում հեռախոսի ձայնը կլսվի թիմային հավաքների ընթացքում:
Նույնքան տուգանք է սահմանվել հանդիպման նախավարժանքից ուշանալու համար։
Աղբյուրը փոխանցում է նաև, որ կարգազանցները տուգանքները պետք է վճարեն 14 օրվա ընթացքում: