fbpx
Սպորտ

Բոլորի հետ էլ պատահում է․ Լեմպարդը՝ որոշիչ 11-մետրանոցը վրիպելու մասին

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր թիմի հարձակվող Թեմմի Աբրահամի մասին, որը վրիպել է որոշիչ 11-մետրանոցից՝ հաղթանակ պարգևելով «Լիվերպուլ»-ին։

«Նա ցանկացավ լինել 5-րդը, ու դա խոսում է նրա ինքնավստահության մասին։ Մենք բոլորս անցնում ենք սրա միջով։ Ես և՛ խփել եմ, և՛ չեմ խփել 11-մետրանոցներ։ Բոլորի հետ էլ պատահում է։ Սա մեր աշխատանքի մի մասն է։ Կանցնի ժամանակ, և նա ավելի ուժեղ կդառնա»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Եվրոպայի սուպերգավաթի համար մրցեցին «Լիվերպուլը» և «Չելսին»։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթանակ է տարել Լեմպարդի ակումբի նկատմամբ 11-մետրանոց հարվածների միջոցով (5:4)։ Որոշիչ հարվածում վրիպել է լոնդոնյան ակումբի հարձակվող Թեմմի Աբրահամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ