fbpx
Աշխարհ

Ուկրաինային Leopard-2-ի մատակարարման շուրջ տարաձայնություններ կան Գերմանիայում

Լեոպարդ տանկերի փոխանցումը Ուկրաինա առանց Գերմանիայի կառավարության թույլտվության Լեհաստանից կամ այլ երկրից անօրինական կլինի, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Քրիստիանե Հոֆմանը։ Նրա խոսքը մեջբերել է Handelsblatt թերթը:

«Պահանջվում է դաշնային կառավարության համաձայնությունը: Դրանք կանոններն են», – բացատրել է նա: Գերմանիայի կառավարությունը նաև ավելացրել է, որ վերաարտահանման համար անհրաժեշտ են թույլտվություններ։ Բացի այդ, Բեռլինը դեռևս չի ստացել գործընկեր երկրներից, մասնավորապես՝ Լեհաստանից և Ֆինլանդիայից, թույլտվություն տրամադրելու՝ նախկինում Կիև առաքված զինտեխնիկա ուղարկելու համար։

Միաժամանակ Լեհաստանի իշխանությունները հույս ունեն, որ Գերմանիան կմիանա Ուկրաինային Leopard տանկեր մատակարարող երկրների կոալիցիային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ