«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայերը ցանկանում է հեռանալ ակումբից և այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին և թիմակիցներինլ։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա անգլիացին այդ մասին հայտնել է ակումբի միջմրցաշրջանային պատրաստության ժամանակ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Վերջինս ֆուտբոլիստի համար 70 միլիոն ֆունտի առաջարկ է արել, սակայն «Լեսթերը» մերժել է այն՝ ակնկալելով ստանալ 80 միլիոն ֆունտ։
Նշենք, որ Մագուայերը «Լեսթեր» է տեղափոխվել 2017 թվականին։ Անգլիացի պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։