Գերմանական «Բավարիայի» աստղ Ռոբերտ Լևանդովսկին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի։
Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Լևանդովսկին հունվարին կամ էլ ամռանը կտեղափոխվի մադրիդյան ակումբ։
Նշենք, որ 33-ամյա հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին, սակայն «Բավարիան» մտադիր է այն ևս մեկ տարով երկարաձգել։