Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մտնի քաղաքապետարան, այդ մասին Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դժգոհություն:
«Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից, ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապերարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։
Հետաքրքիր է քաղաքապետին ներս թողե՞լ են», – գրել է Լևոն Բարսեղյանը։