fbpx
Իրավական

Լևոն Սարգսյանի կալանքը երկարաձգվել է

Նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ արտահանձնման գործընթացը ևս շարունակվում է:

Լյովա Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում նրան 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը: 2020 թվականի հունվարի 3-ին կալանավորման ժամկետը լրացել էր, ինչից հետո, փաստորեն, այն երկարաձգվել է:

Լյովա Սարգսյանը հետախուզման մեջ է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով: Ի պատասխան ՀԺ-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Լևոն Սարգսյանը մեղադրանքի վերաբերյալ, նրա պաշտպանն ավելի վաղ ասել էր, որ գործն ունի քաղաքական նկատառումներ:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ